Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Թրամփը կգնա Դավոս

Թրամփը կգնա Դավոս
24.01.2018 | 14:31

Այսօր գիշերը Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը կժամանի Դավոս՝ մասնակցելու Համաշխարհային տնտեսական ֆորումին: Երկօրյա այցի ընթացքում Թրամփը հանդիպումներ կունենա Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և այլ պաշտոնյաների հետ:


Ի թիվս այլ հարցերի, քննարկվելու են Հյուսիսային Կորեայի, Սիրիայի և Իրանի խնդիրները: Սպիտակ տան տնտեսական խորհրդատու Գարի Քոնը երեկ հայտարարել է, որ հունվարի 26-ի ուղերձով Թրամփը կոչ է անելու ներդրումներ կատարել Միացյալ Նահանգներում՝ միևնույն ժամանակ ընդգծելով իր «Նախ և առաջ՝ Ամերիկան» քաղաքականությունը և «տնտեսական ազնիվ մրցակցության» անհրաժեշտությունը:

Դիտվել է՝ 765

Մեկնաբանություններ